AM
14 Դեկտեմբեր 2006 - 09:35 AMT

Անջեյ Կասպրշիկը պատրաստում է տարեկան զեկույց ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

2007 թվականի հունվարին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հերթական այցը կկատարի Հարավային Կովկասի տարածաշրջան: Ներկայումս Ա.Կասպրշիկը աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված իր տարեկան գործունեության ամփոփիչ զեկույցի վրա, հաղորդում է ԱՊԱ-ն: