AM
11 Հունվար 2016 - 08:20 AMT

Հունվարի 11-14-ին տեղումներ չեն լինելու. Ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում հունվարի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-ին սպասվում է ձյուն:

Օդի ջերմաստիճանը 11-13-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ:

Երևանում հունվարի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին` ձյուն:

Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը տեղացած ձյան տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման: