AM
14 Դեկտեմբեր 2006 - 13:02 AMT

ԵԽՆԿ ղեկավարը կոչ է արել արագացնել Ղարաբաղյան հարցի կարգավորման ջանքերը

«Լեռնային Ղարաբաղում 2006 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած եւ միջազգային հանրության կողմից չճանաչված «սահմանադրական հանրաքվեի» կապակցությամբ, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն նորից հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ նրա համանախագհների` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ջանքերի լրիվ աջակցությամ մասին»,- ասվում է ԵԽՆԿ նախագահի` «Լեռնային Ղարաբաղում 2006 թվականի դեկտեմբերի 10-ի «սահմանադրական հանրաքվեի» մասին» հռչակագրում:

«Նախագահն անհանգստությամբ նշում է, որ այդ «հանրաքվեի» անցկացումը մինչեւ ընթացող բանակցությունների շրջանակներում արդյունենքրի հասնելը չի կարող աջակցել հակամարտության կարգավորմանը: Նախագահը բոլոր մասնակից կողմերին կոչ է անում արագացնել հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերը` Եվրոպայի Խորհուրդ մտնելիս Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին համապատասխան»,- ասվում է ԵԽՆԿ փաստաթղթում, հաղորդում է Եվրոպայի Խորհրդի մամլո ծառայությունը: