Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրամանագիր է ստորագրել Հայաստանում եւ Կատարում դեսպանատներ բացելու մասին: Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը կբացվի երկրի մայրաքաղաք Երեւանում: Նոր դեսպանատները բացվում են «դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման նպատակով», նշվում է փաստաթղթերում: Բոլոր չորս հրամանագրերն ուժի մեջ են մտնում 2007 թվականի հունվարի 1-ից, հաղորդում է Kazakhstan Today-ը:





