Վերջին տարիներին Թուրքիայում ընթացող բարեփոխումներն ապագայում կվերափոխեն երկիրը: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, Թուրքիան ընթանում է ժողովրդավարության խորացման ճանապարհով եւ «1960-ների, 70-ների եւ 80-ների Թուրքիան մնացել է անցյալում, ժողովրդավարական բարեփոխումներով երկիրը գնում է դեպի աշխարհիկ հանրապետություն»: Նշելով, որ ԱՄՆ-ն մշտապես կաջակցի Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ձգտմանը, ԱՄՆ պետքարտուղարի օգնականն ասել է, թե հավատում է, որ Թուրքիան կհամապատասխանի ԵՄ չափանիշներին:





