AM
15 Դեկտեմբեր 2006 - 12:54 AMT

Ռումինիան եւ Բուլղարիան ընդգրկվել են Եվրամիություն

Բրյուսելում իրենց գագաթնաժողովն անցկացնող Եվրամիության առաջնորդները «ջերմորեն ողջունել են» այսօր Բուլղարիային եւ Ռումինիային` որպես «Եվրամիության նոր անդամներ»: Այսպիսով, 2007 թվականի հունվարի 1-ից ԵՄ անդամ-պետությունների քանակը 25-ից կհասնի 27-ի: Բուլաղարիայի եւ Ռումինիայի անդմակցությունը իրենից Եվրամիության հինգերորդ ընդլայնման գործընթացի հաջող ավարտն է ներկայացնում, նշել են գագաթնաժողովի մասնակիցները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: