Չափազանց կարեւոր է, որ Եվրամիությունը դռները չփակի Թուրքիայի առջեւ: Այդ մասին է հայտարարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը: Նրա խոսքերով, Բրյուսելում հիմնական շեշտն արվել է գործընթացի վերսկսման վրա` Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ պայմանները կատարելու դեպքում: «Դա շատ կարեւոր է ԵՄ համար: Անկախ բոլոր դժվարություններից, ԵՄ-ն հստակ որոշում է կայացրել»,-նշել է նա, հաղորդում է The New Anatolian գործակալությունը:





