Մոսկվայում անցնում է չճանաչված հանրապետություններ Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի Խորհրդարանական վեհաժողովի նիստը: Նիստի ժամանակ երեք չճանաչված հանրապետությունները քննարկում են համագործակցության խորացման եւ ընդլայնման հարցերը: Նիստին դիտորդի կարգավիճակում ներկա են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները: Չճանաչված հանրապետութոյւնների Խորհրդարանական վեհաժողովը ստեղծվել է սեպտեմբերի 30-ին` Սուխումում` շտաբկայանով Մոսկվայում, հայտնում է GHN-ը:





