ԵՄ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում անցած սահմանադրական հանրաքվեի վարեբարյալ պետք չէ ընդունել որպես բացասական վերաբերմունք Ղարաբաղում ընթացող ժողովրդավարական գործընթացների նկատամամբ: Այդ մասին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպաումից հետո հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացոցիչ Փիթեր Սեմնեբին: Նա նկատել է, որ միջազգային հանրության գնահատմամբ, ԼՂ-ում ժողովրդավարության բարձր մակարդակ է, սակայն հանարքվեն նաեւ այլ սկզբունքային պահեր է ներառում կանխորոշելով հարցերը, որոնք պետք է կարգավորվեն բանակցությունների ընթացքում: «Մասնավորապես, դա վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին»,- ընդգծել է նա:
Իր հերթին, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը բավարարվածություն է հայտնել հանդիպումից, նրա խոսքերով, կարեւոր թեմաներ են քննարկվել, մասնավորապես Սահմանադրական հանրքվեն եւ ԵՄ ռեակցիան այդ առիթով: «Ինձ անտրամաբանական է թվում ԵՄ ռեակցիան: Ի՞նչ է նշանակում, ճանաչել կամ չճանաչել Սահմանադրական հանրաքվեի արդյունքները»,- հարցրել է Լեռնային Ղարաբաղի ղեկավարը: Նրա կարծիքով, տվյալ համատեքստում, անհրաժեշտ է խոսել Սահմանադրության էության մասին, կամ համեմատել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Սահմանադրությունները: «Համեմատությունը երկու կողմերի համար էլ օգտակար կլիներ: Գուցե նրանք կարողանային ինչ-որ բան քաղել իրենց համար: Դա մեզ համար շահավետ կլիներ, քանի որ մեզ համար արդյունավետ է երկխոսություն տանել ժողովրդվարական երկրի հետ»,- ասել է նա: Ղուկասյանի գնահատմամբ, միջազգայաին հանրության ներկա ռեակցիան հանարքվեի նկատամամբ ուղղակիորեն կապված է Ադրբեջանի քաղաքականության հետ: Ղուկասյանը նշել է, որ Բաքուն միջազգային հանրության հետ խոսում է կտրուկ ձեւով, եւ ափսոսանք է հայտնել, որ միջազգային հանրությունը լսում է ադրբեջանական կողմին: Նա ընդգծեց միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղում ընթացող ժողովրդավարական գործընթացներին միջազգայաին հանրության աջակցության անհրաժեշտությունը, ինչը, ըստ նրա, դրական ազդեցություն կունենա բանակցային գործընթացի վրա: «Ներկայիս բացասկան ռեակցիան, ընդհակառակը, սպառնալիքի տակ է դնում բանակցային գործընթացը: Սահմանդրության ընդունմամբ մենք տեղեկացնում ենք միջազգային հանրությանը ԼՂ ժողովրդի սկզբունքների եւ նպատակների մասին»,- ընդգծել է Ղուկասյանը: Միեւնույն ժամանակ, նա հիշեցրեց, որ 2007 թվականի ամռանը Լեռնային Ղարաբաղում սպասվում են նախագահական ընտրություններ, եւ այդ կապակցությամբ նա հանդիպման ընթացքում հարց է տվել զրուցակից Փիթեր Սեմնեբիին. «Մենք անցկացնե՞նք ընտրությունները, թե դրանց նույն ռեակցիան է սպասվում»: Ղուկասյանի խոսքերով, Սեմնեբին պատասխանել է, որ ընտրությունների անցկացնումը շատ կարեւոր եւ անհրաժեշտ է: Ղուկասյանը հաղորդել է «Սեմնեբիի անձնական կարծիքը», որ նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում «չպետք է նման (բացասական-խմբագրի նշում) գնահատական ստանան»: Ընդհանուր առմամբ, Ղուկասյանը նշել է, որ Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ նա անտրամաբանական է անվանել միջազգային կառույցների ռեակցիան ԼՂՀ Սահմանդրական հանրաքվեի անցկացման նկատամամբ, սակայն, Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսքերով, ի պատասխան «հնչեցին նույնքան անտրամաբանական ձեւակերպումներ»: Ղուկասյանը նաեւ տեղեկացրել է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտադրվում է 2007 թվականի հունվարին այցելել Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է Regnum-ը:





