AM
19 Դեկտեմբեր 2006 - 11:04 AMT

ԵԱՀԿ ապագա նախագահ. Հակամարտությունների կարգավորման հարցում մենք ելնելու ենք առկա իրողություններից

Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը, որը հունվարից ստանձնելու է ԵԱՀԿ֊-ի նախագահությունը, Մոսկվայում հայտարարել է, որ Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորման հարցում ելնելու է առկա արդյունքներից եւ նախաձեռնություններից: «Մենք կաշխատենք այն արդյունքների հիման վրա, որոնք արդեն առկա են տվյալ բնագավառում»,֊ – հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշենք, որ անցած շաբաթ Իսպանիայի արտգործնախարարի հետ հանդիպել էին ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբի համանախագահները, որոնք նրան ծանոթացրել էին ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների մանրամասներին: