Վրացի մասնագետները խոստանում են վերացնել Ռուսաստանից Հայաստան գազ տեղափոխող մայրուղային գազամուղի վթարը մինչեւ դեկտեմբերի 20-ի երեկոն: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել «ՀայՌուսգազարդի» մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը: Նրա խոսքերով, եթե վթարի հետեւանքները վերացվեն խոստացված ժամկետներում, ապա Հայաստանը արդեն մեկ օր անց գազ կստանա ամբողջ ծավալով: «Ներկայումս գազը Ռուսաստանից Հայաստան է առաքվում պահուստային գծով անհրաժեշտ քանակի 1/3 չափով»,-ասել է Շ.Սարդարյանը:





