«Մենք արդեն ընտելացել ենք, որ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող Ադրբեջանի նախագահի ելույթները աչքի են ընկնում ագրեսիվությամբ: Ամենայն հավանականությամբ, դա ինքնահաստատման կամ սեփական երկչոտությունը հաղթահարելու յուրահատուկ մի ձեւ է»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, Նախիջեւանում արված Ալիեւի հայտարարությունները, բացի դրանից, նաեւ դուրս էին կոռեկտության սահմաններից: Ցավում ենք, որ Ադրբեջանի նախագահը, ժառանգելով հոր պաշտոնը չի ժառանգել նրա խոհեմությունը: Լեզվակռիվը նախագահներին հարիր զբաղմունք չէ»,-ասվում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո քարտուղարի մեկնաբանության մեջ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ «Հայաստանի իշխանությունները հանդես են գալիս ծիծաղելի սադրիչ հայտարարություններով, արհեստականորեն ձգձելով բանակցային գործընթացը»: «Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվի, եւ նրանց հայտարարությունները ստահոդ չեն»,-ընդգծել է նա:





