AM
9 Հունվար 2007 - 13:15 AMT

Սադդամ Հուսեինի մահապատիժը չի ազդի Հարավային Կովկասի իրավիճակի վրա

Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեինի մահապատիժը բացասական ազդեցություն չի ունենա Հայաստանի եւ ողջ Հարավային Կովկասի վրա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Իրաքում այժմ շատ բարդ իրադրություն է: «Սակայն այն ոչ մի կերպ չի ազդի տարածաշրջանի վրա, առավել եւս բացասաբար»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: