AM
3 Փետրվար 2016 - 11:11 AMT

ԼՂՀ անկախության 25-ամյակին նվիրված կոնյակն անվանելու 6 տարբերակ է քննարկվում

Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական կոնյակի անվան համար առաջարկված 127 տարբերակից հանձնաժողովը ընտրել է հետևյալ 6 տարբերակը՝

1. Ազատագրող,

2. Ազատություն,

3. Ազատ,

4. Տիգրանակերտ,

5. Վերածնունդ,

6. Հաղթանակի համը:

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում:

Փոխվարչապետն առաջարկում է մասնակցել «Արցախպրես» կայքում տեղադրված հարցմանը՝ քվեարկելով 6 տարբերակից որևէ մեկի օգտին:

ԼՂՀ կառավարությունը, 2016-ի ԼՂՀ անկախության 25-ամյակի առթիվ Երևանի Արարատ գինու կոնյակի գործարանի և Ստեփանակերտի գինու կոնյակի գործարանի հետ գործակցությամբ, թողարկելու է 10.000 շիշ՝ 25 տարեկան հոբելյանական կոնյակ, որի ամբողջ շահույթը ծախսվելու է ԼՂՀ Պաշտպանական բանակի կարողությունների բարձրացման վրա:

1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն պատմական իրադարձություն էր արցախցիների կյանքում, որը կանխանշեց երկրի հետագա զարգացման ուղին: ԼՂՀ-ում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ արցախահայությունը բացարձակ մեծամասնությամբ անկախ պետություն կերտելուն «այո» ասաց: