AM
11 Հունվար 2007 - 14:13 AMT

ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի շրջանակներում կկայանա Ղարաբաղի հարցով ենթակոմիտեի նիստը

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում, որն անցնելու է հունվարի 22-26 Ստրասբուրգում, կկայանա Ղարաբաղի հարցով ենթակոմիտեի նիստը: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Նրա խոսքերով, «Լեռնային Ղարաբաղի հարցը միշտ գտնվում է ԵԽ ուշադրության կենտրոնում: Այդ հարցն արդեն դարձել է մշտական քննարկման թեմա»: Նա նաեւ նշել է, որ նստաշրջանի ընթացքում կքննարկվի նաեւ Լեո Պլատվոտի զեկույցը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում անհայտ կորած անձանց վերաբերյալ, հաղորդում է APA-ն: