AM
12 Հունվար 2007 - 11:09 AMT

Գերմանիան կոչ է արել ԵՄ բոլոր երկրներին պատժել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Գերմանիայի արդարադատության նախարար Բրիջիտ Ցիպրիսը համաեվրոպական նախաձեռնության կոչ է արել` պայքարել աջ ծայրահեղականության դեմ: Նրա խոսքերով, պաշտոնական անձինք անհանգստացած են Եվրոպայում իրավական ծայրահեղականության մակարդակի աճով: «Եվրամիությունում Գերմանիայի նախագահության ընթացքում մենք անհապաղ միջոցներ կձեռնարկենք աջ ծայրահեղականության դեմ պայքարի չափանիշները վերջնականապես հաստատելու ուղղությամբ»,-նշել է Գերմանիայի արդարադատության նախարարը: Նա հավելել է նաեւ, որ նախորդ նման նախաձեռնությունը արգելափակել էր Իտալիան, որն այսօր սատարում է համապատասխան նախագծին: 2003 թվականից ի վեր Հռոմը մշտապես արգելափակում էր ռասիզմի եւ այլատյացության դեմ ուղղված պայքարի վերաբերյալ օրինագիծը, համարելով այն խոսքի իրավունքի խախտում: Օրինագիծը պատիժ է սահմանում «հրապարակային վիրավորանքի կամ խտրականության, բռնության կամ ատելության համար այլ ռասայի, մաշկի գույնի, կրոնի կամ ծագման մարդկանց հանդեպ»: Փաստաթուղթը պատիժ է նախատեսում նաեւ «ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների հրապարակային արդարացման, ժխտման համար»: Այդ օրինագծի քաղաքական քննարկման արգելափակումը հանվեց 2005 թվականին, երբ քննարկումներ սկսվեցին նացիստական խորհրդանիշների արգելման շուրջ, հաղորդում է EUobserver-ը: