Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանը կնշանակվի մոտ ապագայում: Այսօր Երեւանում նման կարծիք է հայտնել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին: Նրա խոսքերով, նա բավականին լավատես է այս հարցում եւ գտնում է, որ նոր դեսպանի նշանակումը կդառնա ԱՄՆ նախագահի եւ Կոնգրեսի միջեւ ծավալված երկխոսության բնական ավարտը: Ընդ որում Էնթոնի Գոդֆրին անհրաժեշտ է համարում, որ ԱՄՆ նոր դեսպանը Հայաստանում նշանակվի մոտ ապագայում, քանի որ հանրապետությունում շատ գործ կա: «Այսպես թե այնպես, նոր դեսպանի նշանակման հարցը լուծվելու է Վաշինգտոնում, այլ ոչ թե Երեւանում»,-ընդգծել է Էնթոնի Գոդֆրին:





