«Ես լսել եմ Լեռնային Ղարաբաղի մասին, սակայն մանրամասներին ծանոթ չեմ»,-հայտարարել է Դալայ-լամա XIV-ը: Նրա խոսքերով, ամենայն հավանականությամբ, ղարաբաղյան եւ տիբեթյան խնդիրների միջեւ պետք է որ նմանություն լինի, սակայն պետք է լինեն նաեւ տարբերություններ: Պատասխանելով այն հարցին, թե որքանով է կարեւոր ազգերի ինքնորոշումն այսօր, երբ շատ երկրներ միավորվում են տարբեր միությունների մեջ` Դալայ-լաման հայտարարել է. «Ես արդեն ասացի, որ դա շատ կարեւոր է: Ազգերի ինքնորոշումն ու մշակութային ժառանգության պահպանումը: Չէ որ մշակութային ժառանգությունը ձեւավորվել է էվոլյուցիոն զարգացման արդյունքում եւ այն պատասխանում է որոշակի մարդկանց պահանջներին», հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:





