Գերմանիան հուսով է` 2007 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում մեծ հաջողություններ կարձանագրվեն: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Պեր Ստանկինան: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Գերմանիան ամբողջության պաշտպանում է ԵԱՀԿ-ի գիծը: «Գերմանիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, հետագայում եւս կպաշտպանի հակամարտության խաղաղ կարգավորումը: 2006 թվականը բավականին հաջող էր կարգավորման հարցում»,- նշել է նա: Նրա խոսքերով, չնայած այն կարծիքին, որ 2007 թվականին կարգավորման գործընթացն ավելի պասիվ կլինի, «Գերմանիան ավելի մեծ հաջողությունների հույս ունի», հաղորդում է ԱՊԱ-ն:





