AM
16 Հունվար 2007 - 14:14 AMT

Սերգեյ Լավրով. Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ պարտադրված որոշում լինել չի կարող

Կոսովոյի կարգավիճակի որոշումը պետք է բավարարի ինչպես Կոսովոյի ղեկավարությանը, այնպես ել սերբական իշխանություններին: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մեր դիրքորոշումը որոշվում է ոչ թե նրանով, թե ինչպես է կոչվելու եւ որոշվելու Կոսովոյի կարգավիճակը, որը առաջարկվելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի կողմից, այլ նրանով, թե ինչպես այդ առաջարկությանը կվերաբերվեն կողմերը: Կոսովոյի կարգավիճակի խնդրի լուծումը պետք է հավասարակշռված լինի եւ պետք է որոշվի բանակցությունների ընթացքում, եւ պետք է ձեռնտու լինի ինչպես Կոսովոյի ղեկավարությանը, այնպես էլ Բելգրադին»,- ասել է Լավրովը: Նա ընդգծել է, որ դրանից է ելնում ռուսական կողմը եւ այդ մասին են պայմանավորվել կոնտակտային խմբի շրջանակներում անցյալ տարվա սեպտեմբեր ամսին: «Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ պարտադրված որոշում լինել չի կարող»,- ընդգծել է Լավրովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: