Հունվարի 21-ին Հաագայի «Աբովյան» հայկական մշակութային կենտրոնում տեղի կունենա միջոցառում, նվիրված հայոց հինավուրց մայրաքաղաք Անիին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության (FAON) մամլո կենտրոնում: Միջոցառմանը որպես հիմնական զեկուցող հանդես կգա պատմաբան Էդուարդ Սեդրակյանը Հայաստանից:





