ԵԱՀԿ-ն առաջարկում է վրաց-օսական հակամարտության գծով Խառնակազմ վերահսկողական հանձնաժողովի համանախագահների եւս մեկ ոչ ֆորմալ հանդիպում անցկացնել Երեւանում` բանակցային գործընթացում փակուղուց դուրս գալու համար: Այդ մասին հաղորդել է ՀՎՀ ռուս համանախագահ Յուրի Պոպովը: «Հանդիպմանը, որը նախատեսվում է անցկացնել հունվարի վերջին, ենթադրվում է քննարկել ներկայումս բանակցային գործընթացում առաջացած փակուղային իրավիճակից դուրս գալու տարբերակները»,-ասել է Պոպովը, հաղորդում է Ինտերֆաքսը:





