AM
18 Հունվար 2007 - 13:55 AMT

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստվում են տարածաշրջա՞ն այցելել

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական այցելությունը Բաքու կայանալու է Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից անմիջապես հետո: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է «Նովոստի-Ազեռբաջանը»: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ծրագրված է հունվարի 23-ին եւ անցնելու է Մոսկվայում: Սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) եւ Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա) մասնակցությունը հանդիպմանը:
Մինչ դեռ, Հայաստանի ԱԳՆ-ում PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են, որ միջնորդների այցելության մասին կարելի կլինի խոսել միայն Վ. Օսկանյանի եւ Է. Մամեդյարովի հանդիպումից հետո: