ԵԱՀԿ անդամ-երկրները չպետք է փակուղային վիճակ թույլ տան հետխորհրդային տարածքի երկրներում առկա սառեցված հակամարտությունների հարցում: Այդ մասին հայտարարել է այսօր Եվրամիության ղեկավար, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանք Վալտեր Շտանմերը` ելույթ ունենալով ԵԱՀԿ մշտական խորհրդի առջեւ: «Մենք կոչ ենք անում կողմերին ընդունել ԵԱՀԿ միջնորդությունը եւ գնահատել դա որպես հնարավորություն: Այնտեղ, ուր պատրաստություն կլինի կառուցողական երկխոսության, Եվրամիությունը իր հնարավոր աջակցությունը կցուցաբերի»,- նշել է նա:
Նախարարը հայտարարեց, որ ԵԱՀԿ-ն պետք է ինտենսիվացնի երկխոսությունը` հիմնված կազմակերպության ընդհանուր արժեքների, նորմերի եւ չափանիշների վրա:
Նա նաեւ նշել է, որ ԵԱՀԿ-ն կարեւոր դեր է խաղում Եվրոպայի ինտեգրման հարցում եւ միջոցներ է ձեռնարկում աշխարհի այլ տարածաշրջանների համար վստահության մոդել ստեղծելու համար, սակայն կազմակերպության անդամ-երկրները ավելի շատ պետք է աշխատեն երկխոսության միջոցով անվտանգության եւ կայունության հասնելու համար: Նախարարն ընդգծեց, որ Եվրամիությունը եւ ԵԱՀԿ-ն պետք է աշխատեն միասին Կենտորանական Ասիայում եւ Կոսովոյում:





