AM
18 Հունվար 2007 - 15:20 AMT

Ադրբեջանական կողմը մտադիր է «Ղարաբաղյան հարցը պահել ԵԱՀԿ ԽՎ ուշադրության կենտրոնում»

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) ձմեռային նստաշրջանը կանցնի փետրվարի 20-25: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ, Ադրբեջանի Միլի մեջլիսի ագրարային քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էլդար Իբրահիմովը: Նա նշել է, որ ադրբեջանական կողմին դեռ ինֆորմացիա չեն ներկայացրել այն մասին` ինչպիսի հարցեր կընդգրկվեն նստաշրջանի օրակարգում: «Ինչպես միշտ նստաշրջանին կբարձրացվի Լեռնային Ղարաբաղի հարցը: Մասնավորապես, նստաշրջանը կկայանա Խոջալուի ողբերգության տարելիցի նախաշեմին: Մենք այդ հարցը կընդգրկենք օրակարգում: Մենք Լեռնային Ղարաբաղի հարցը կպահենք ԵԱՀԿ ԽՎ բոլոր երեք հանձնաժողովների ուշադրության կենտրոնում. քաղաքական, տնտեսական եւ ժողովրդավարության ու մարդու իրավունքների»,- ասել է Է. Իբրահիմովը: Նշելով, որ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին Մինսկի խմբի համանախագահներից հաշվետվություն է պահանջվել, Է. Իբրահիմովը հայտնել է, որ նրանք դեռ այդ պահանջը չեն կատարել, հայտնում է «Թրենդը»: