Հայաստանի դիրքորոշումը Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման նախագծի հարցում անփոփոխ է մնում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, չնայած, որ տնտեսական տեսանկյունից Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցումը չի կարող վնասել հանրապետությանը, քաղաքական տեսանկյունից Հայաստանն այս նախագիծը ոչ հեռանկարային է համարում:





