PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է, որ հունվարի 24-ին կկայանա Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանիպումը: Երկու ղեկավարների հանդիպումն անցնելու է Վ. Պուտինի` Սոչիի նստավայր «Բոչարով ռուչեյ»-ում: Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները երկկողմանի հարաբերություններին վերաբերող հարցերի մեծ շրջանակ են քննարկելու:





