«Մենք խստորեն դատապարտում ենք նողկալի հարձակումը Հրանտ Դինքի վրա»,- հայտարարել է Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Յաշար Բոյուկանիտը: Ինչպես գրում է Turkish press-ը, Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավարը կարծիք է հայտնել այն մասին, որ մարդասպանները կգտնվեն հնարավորինս շուտ: Նա նաեւ կրկնել է, որ Դինքին սպանած գնդակները ուղղված են Թուրքիայի դեմ:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքն սպանվել է հունվարի 19-ին թերթի խմբագրության շենքի մոտ` ծոծրակին հասցված երեք կրակոցով:





