AM
20 Հունվար 2007 - 10:25 AMT

Ֆեթհիյե Չեթին. Հրանտ Դինքին թուրք ժողովուրդի շրջանում իբրեւ թշնամի էին ընկալում

«Հրանտ Դինքին թուրք ժողովուրդի շրջանում իբրեւ թշնամի էին ընկալում: Շուտով Թուրքիայում նախագահական ընտրություններ են, եւ իրավիճակը ապակայունացնելու նպատակով ընտրեցին այս մեթոդը, իսկ զոհը դարձավ Հրանտ Դինքը»,- հայտարարել է Հրանտ Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթին: Նրա խոսքերով, հիմա «Ագոս» թերթի խմբագրության դիմաց հազարավոր թուրքեր են հավաքվել, որոնք կիսում են ազատ խոսքի եւ ազատ մտքի Հրանտի գաղափարախոսությունը: «Եւ այժմ նրանք բղավում են «հայեր», իհարկե ոչ ազգային իմաստով, այլ նրա գաղափարների համախոհ լինելու իմաստով»,- հայտարարել է նա, հաղորդում է «Երկիր-Մեդիան»: