AM
20 Հունվար 2007 - 10:55 AMT

ԵՄ-ն կոչ է անում Թուրքիային նախաձեռնել բոլոր միջոցները, որպեսզի լույս սփռի Հ. Դինքի սպանության վրա

Եվրամիության ընդլայնման հարցով հանձնակատար Օլլի Րենը հայտարարել է, որ Հրանտ Դինքի սպանությունը շոկ է առաջացրել, եւ կոչ է արել թուրքական կառավարությանը նախաձեռնել բոլոր միջոցները, որպեսզի լույս սփռի Հ. Դինքի սպանության վրա: «Ես շոկի մեջ եմ եւ տխրել եմ բռնության այս դաժան գործողության պատճառով: Ես հավատում եմ, որ Թուրքիան ամեն ինչ կձեռնարկի, որպեսզի հետաքննի այս հանցագործությունը եւ կատարողներին հանձնի դատարանին»,- ընդգծել է Օլլի Րենը, հաղորդում է Zaman-ը: