Ստամբուլում բողոքի զանգվածային ցույցեր են անցնում: Մարդկանց ամբոխը դուրս է գալիս փողոցներ, տեղականալով հայտնի լրագրող Հրանտ Դինքի սպանության մասին, հաղորդում է Pravda.ru-ն: Հրանտ Դինքի հիշատակի արարողությունը Ստամբուլի կենտրոնում սկզբում վերածվել է տարերային ցույցի, իսկ հետո բողոքի երթի: Այն տրանսպորտի երթեւուկթյան համար լուրջ խնդիրներ է ստեղծել:
Հայ-թուրքական «Ակոս» թերթի զոհված գլխավոր խմբագիրը հայտնի է դարձել քսաներորդ դարի 15-17 թվականների Հայոց ցեղասպանությանը վերաբերող թեմաների քննարկմամբ: Այն ժամանակ Թուրքիան ոչնչացրել է մեկուկես միլիոն հայ: Իր հոդվածներով նա շոշափել է Թուրքիայի համար ցավոտ Հայոց ցեղասպանության թեման, որը երկրում չեն ճանաչում: Դրա համար նա բազմաթիվ անգամներ դատական հետապնդումների է ենթարկվել:





