AM
22 Հունվար 2007 - 10:01 AMT

Լոնդոնում Հրանտ Դինքի հոգեհանգստի արարողություն է կայացել

Լոնդոնի Սուրբ Եղիշե վանքում` հունվարի 22-ին, Ստամբուլում սպանված հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հոգեհանգստի արարողություն է կայացել: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ի թղթակցին, սգո արարողությանը ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչները եւ բրիտանացի լրագրողները: