AM
22 Հունվար 2007 - 13:00 AMT

Ռոբերտ Քոչարյանը պարգեւատրվել է Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամի կողմից

2007 թվականի հունվարի 21-ին Մոսկվայում կայացել է Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամի պարգեւատրության հանդիսավոր արարողությունը` «Ուղղափառ ժողովուրդների միասնության հարցում երեւալի գործնեության համար» խորագրով, հաղորդում է Մոսկվայի Պատրիարքարանի մամլո ծառայությունը: Պարգեւատրման արարողությունը գլխավորել է Մոսկվայի եւ Ամենայն Ռուսիո սրբագույն պատրիարք Ալեքսիյ II-ը: Այս տարի Հիմնադրամի մրացանակին արժանացել են.

– Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` եկեղեցի-պետություն հարաբերությունների զարգացման մեջ մեծ ներդրման համար

– ՄԱԿ-ի 6-րդ գլխավոր քարտուղար Բուտրոս-Բուտրոս-Գալին` քրիստոնեական հոգեւոր արժեքների առաջխաղացման հարցում մեծ անձնական աջակցության համար

– ռուսական «Գազպրոմ» ընկերությունը` ՌՈՒԵ սրբությունների եւ աշխարհի այլ Ուղղափառ եկեղեցիների վերականգնմանն օգնելու համար

Մասնավորապես, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարգեւատրվել է որպես ժամանակակից հասարակության մեջ քրիստոնեկան ազդեցության ընդլայնման հետեւողական եւ գործուն կողմնակից, պետություն-եկեղեցի հարաբերությունների զարգացումն իրականացնող գործիչ: