AM
23 Հունվար 2007 - 09:05 AMT

Այսօր Ստամբուլում տեղի կունենա Հրանտ Դինքի թաղման արարողությունը

Այսօր Ստամբուլում տեղի կունենա Հրանտ Դինքի թաղման արարողությունը: Այդ կապակցությամբ քաղաքում ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ: «Ագոս» թերթի խմբագրության առջեւ հավաքվել են հարյուրավոր մարդիկ: Ակնկալվում է, որ հազարավոր մարդիկ կմասնակցեն նախատեսվող բազմակիլոմետրանոց լռության երթին «Ագոս» թերթի խմբագրությունից մինչեւ Հայկական եկեղեցի: Հրանտ Դինքի հարազատները խնդրել են չվերածել թաղումը բողոքի ցույցի: Կբարձրացվի միայն մեկ պաստառ` «ՄԵնք բոլորս Հրանտ ենք, մենք բոլորս հայ ենք»:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը գնդակահարվեց հունվարի 19-ին Ստամբուլի կենտրոնում իր խմբագրությունից դուրս գալիս: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որը խոստովանել է իր հանցանքը, եւ Յասին Հայալին, որը խոստովանել է, որ հրահրել եւ կազմակերպել է սպանությունը: