ԵԱՀԿ «Եռյակը» կոչ է արել ԱՊՀ այն երկրներին, որոնց տարածքում կան «սառեցված հակամարտություններ», վարել կառուցողական բանակցություններ, որոնք հիմնված կլինեն արդեն ձեռք բերված համաձայնության վրա: ԵԱՀԿ Գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքն անցյալ տարվա ընթացքում եւ կոչ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ջանքեր գործադրել այդ խնդիրն ընթացիկ տարում լուծելու համար:
«Եռյակը» ողջունել է նաեւ վրաց-օսական հակամարտության գոտում կատարված աշխատանքը, եւ հույս է հայտնել, որ այդ գոտու ենթակառուցվածքների վերականգնման համար կհատկացվեն որոշակի միջոցներ, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:





