Եթե Ադրբեջանը համաձայնվի, մենք առաքելություն կգործուղենք Լեռնային Ղարաբաղում վստահության մթնոլորտի ձեւավորման համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, առաքելության նպատակն է հակամարտության գոտիներում այն միջոցառումների անցկացման հեռանկարների ուսումնասիրումը, որոնք նախատեսված են գործողությունների ծրագրով Եվրամիության նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում: Սեմնեբին նշել է նաեւ, որ նման մի առաքելություն հաջողությամբ գործում է վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունների գոտում, հաղորդում է ԱՊԱ-ն:





