AM
24 Հունվար 2007 - 14:05 AMT

ԵԽ. Կոսովոյի, Ղարաբաղի, Կիպրոսի, Մերձդնեստրի անկախության հարցը պետք է ՄԱԿ-ը որոշի

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը գտնում է, որ Կոսովոյին, Լեռնային Ղարաբաղին, Կիպրոսին, Մերձդնեստրին եւ այլ տարածքներին անկախություն շնորհելու կամ չշնորհելու հարցը պետք է որոշի ՄԱԿ-֊ը: «Միայն ՄԱԿ֊-ը կարող է որոշել, թե ում անկախություն շնորհել կամ չշնորհել»,֊ – այսօր Ստրասբուրգում լրագրողներին ասել է Թերրի Դեւիսը: Դեւիսի կարծիքով` Եվրախորհուրդը իրավունք չունի որեւէ որոշում կայացնել Կոսովոյի անկախության վերաբերյալ: Մինչդեռ, լորդ Ռասել֊-Ջոնսթոնը, որն այսօր Ստրասբուրգում ներկայացրել է Կոսովոյի վերաբերյալ զեկույցը, կարծիք է հայտնել, թե Կոսովոյին պետք է «անկախություն շնորհվի որոշակի պայմաններով»: «Կոսովոյի վերադարձը Բելգրադի հովանու ներքո միայն կխորացնի հիմնախնդիրը, քանի որ կողմերը վաղուց արդեն անմիջականորեն չեն շփվում, այլ միմյանց հետ խոսում են միայն միջնորդների միջոցով»,-նշել է նա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: