AM
24 Հունվար 2007 - 14:42 AMT

Ռ. Քոչարյանը գտնում է, որ մինչեւ մարտ Ռուսաստանը առաջին տեղը կզբաղեցնի ՀՀ տնտեսության մեջ իր ներդրումների ծավալով

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնում է, որ մինչեւ մարտ Ռուսաստանը առաջին տեղը կզբաղեցնի ՀՀ տնտեսության մեջ իր ներդրումների քանակով: «Աճում է ապրանքաշրջանառությունը, լրջորեն աճել են Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ծավալները»,-հայտարարել է ՀՀ նախագահը ՌԴ նախագահի հետ բանակցությունների ավարտին: Քոչարյանը մեջբերել է Պուտինի խոսքերը, որ նա ասել է իրեն մամլո ասուլիսից առաջ, այն մասին, որ այժմ Ռուսաստանը «զբաղեցնում է խայտառակ երկրորդ տեղը» Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների առումով: «Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ մինչեւ մարտ Ռուսաստանը առաջին տեղը կզբաղեցնի ՀՀ տնտեսության մեջ իր ներդրումների քանակով»,-ասել է Հայաստանի նախագահը: Նա նշել է, որ արդեն սկսվել է խոշոր էներգետիկ ծրագրերի իրագործումը, այժմ քննարկվում է ռուսական գործարար շրջանակների մասնակցության հարցն արդյունաբերության լեռնահանքային ոլորտում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն: