AM
25 Հունվար 2007 - 10:22 AMT

ԵԱՀԿ ՄԽ-ն մեկնել է Ղարաբաղ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը հինգշաբթի Երեւանից ժամանել են Ստեփանակերտ: Լեռնային Ղարաբաղ այցի շրջանակներում նախատեսվում է համանախագահների հանդիպումը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Նախագահի հետ հանդիպման ավարտին միջնորդները կհանդիպեն լրագրողների հետ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: