Եվրամիության եւ ԵԱՀԿ «Եռյակի» ներկայացուցիչներն այսօր կայացած համատեղ նիստում պայմանավորվել են «ավելի ակտիվորեն համագործակցել» Հարավային Կովկասում եւ Մերձդնեստրում տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում: «Հիմնական նպատակն այդ հակամարտությունների խաղաղ կարգավորումն է, որը ճանապարհ կհարթի ժողովրդավարական եւ տնտեսական համագործակցության համար»,-ասվում է ԵՄ-ում Գերմանիայի նախագահության վեբ-կայքում հրապարակված մամլո հաղորդագրության մեջ: ԵՄ «Եռյակը» ներկայացնում էին Եվրոպայի հարցերով Գերմանիայի պետնախարար Գյունտեր Գլոսերը, արտաքին քաղաքական եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ Գերագույն հանձնակատար Խավյեր Սոլանան եւ Պորտուգալիայի Եվրոպայի հարցերով պետքարտուղար Մանուել Լոբո Անտունեսը, ԵԱՀԿ` Իսպանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:





