AM
26 Հունվար 2007 - 10:45 AMT

Անկարան շատ կտրուկ է արձագանքել հարաբերություններ հաստատելու վերաբերյալ Երեւանի առաջարկին

Անկարան շատ կտրուկ է արձագանքել առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու Հայաստանի պատրաստակամության մասին ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի խոսքերին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հաստատել է Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության «մեղադրանքների» ուսումնասիրման համար համատեղ հանձնաժողով ստեղծելու Անկարայի պատրաստակամությունը: «Առաջինն, ինչ մեզ հարկավոր է, պատասխանն է մեր առաջարկին, սակայն Երեւանը դեռեւս պատասխան չի տվել: Դա վկայում է բարի մտադրությունների բացակայության մասին: Ես այդ դիրքորոշումն անկեղծ չեմ համարում»,-ընդգծել է Թուրքիայի նախարարների կաբինետի ղեկավարը, գրում է «Հյուրիեթը»:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների մասին Արման Կիրակոսյանը խոսել էր Ստամբուլում` Հրանտ Դինքի թաղման ժամանակ: