AM
26 Հունվար 2007 - 14:28 AMT

Դինքի սպանության գործով վեցերորդ կասկածյալին մեղադրանք է առաջադրվել

«Ագոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության կազմակերպման վեցերորդ կասկածյալ, ուսանող Էրխատ Թոնջելիին քրեական խմբավորման ներգրավման եւ սպանության հանցակցության մեղադրանք է առաջադրվել եւ նրա նկատմամբ, որպես խափանամ միջոց, ընտրվել է կալանքը: Չորս օր առաջ նա ձերբակալվել էր հանցագործության կազմակերպման կասկածանքով: Հացնագործության եւս մեկ կասկածյալի մեղադրանք չի առաջադրվել եւ նա ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ 17-ամյա Օգյուն Սամաստին Հրանտ Դինքի սպանության եւ անօրինական խմբավորմանը մասնակցելու մեադրանք է առաջադարվել: Հանցագործության կազմակերպման կասկածանքով ձերբակալվել է նաեւ 26-ամյա Յասին Հայալը, որը Սամաստին փողով եւ զենքով էր ապահովել: Հայալի դեմ եւս մեկ քրեական գործ է հարուցվել` Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի հասցեին հնչեցրած սպառնալիքների կապակցությամբ. վերջինս, ինչպես եւ Հրանդտ Դինքը, քրեական պատասխանատվության էր ենթարկվել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի հիման վրա` Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար: