AM
29 Հունվար 2007 - 11:13 AMT

Հոլանդիայում Վ. Օսկանյանը կներկայացնի ՀՀ քաղաքական եւ տնտեսական զարգացան գործընթացը

Հունվարի 29-ից 31-ը Հայաստնի արտգործնախարար Վարդան Օսկանյանը գտնվելու է Նիդերլանդներում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են Նիդերլանդների Հայկական կազմկերպությունների դաշնությունում (FAON), այցելության շրջանակներում Վարդան Օսկանյանը կհանդիպի իր հոլանդացի գործընկեր Բեն Բոտի հետ, ինչպես նաեւ արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ: Հաագայի Նիդերլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում` Clingedael, ՀՀ ԱԳՆ ղեկավարը ելույթ կունենա «Փոքր երկրների դիվանագիտություն» դասախոսությամբ, որը նվիրված է Հայաստանի զարգացմանը քաղաքական եւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից, ԵՄ հարաբերությունների մակարդակին տարածաշրջանային համատեքստում: Հունվարի 30-ին համաձայնագիր կստորագրվի Ռոտրդամի միջազգային կինոփառատոնի եւ երեւանյան «Ոսկե ծիրան» փառատոնի միջեւ: Այցի ընթացքում Վարդան Օսկանյանը նաեւ կհանդիպի Նիդերլանդների հայ համայնքի նարեկայացուցիչների հետ: