«Հրանտ Դինքը, ում ես հանդիպեցի Երեւանում 2005 թվականին, ճշմարտության եւ մարդկային արժանապատվության համար պայքարող անվախ մարդ էր: Նրա սպանությունը ծանր հարված եղավ թուրքերի, հայերի եւ բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման եւ երկու ժողվուրդների հաշտեցման համար»,- New York Times թերթում գրել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: Նա ընդգծել է, որ Հրանտ Դինքի մահը պետք է նախազգուշացում դառնա այն մասին, որ մերժումը Ցեղասպանության վերջին փուլն է:





