Լիբանանի 15 հիմնական թերթերի գլխավոր խմբագիրները ստորագրել են Թուրքիայի Մամուլի հարցերով խորհրդի նախագահ Օկտայ Էքսիին հաղված նամակի տակ, որում դատապարտվում է հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը եւ համերաշխություն է հայտնվում Հայ Դատի հանձնախմբի հետ: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, Լիբանանի մամլո ակումբի նախագահ Մոհամմադ Բաալբակի աջակցությամբ Լիբանանի Հայ Դատի հանձնախմբի կողմից նախապատրաստված նամակում նշվում է, որ «այդ դաժան սպանությունն էական հարված է հասցնում մարդու իրավունքներին եւ ժողովրդավարությանը»: Նամակում նաեւ կոչ է արվում պաշտպանել մտքի եւ արտահայտվելու ազատության իրավունքները:





