AM
31 Հունվար 2007 - 12:53 AMT

Օսկանյան-Մամեդյարով հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի երկրորդ կեսին

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը կարող է կայանալ փետրվարի երկրորդ կեսին, սակայն այդ հարցը դեռեւս քննարկման փուլում է: Այդ մասին PanARMENIAN.Net- թղթակցին է հաղորդել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, նախարարների ցանկացած հանդիպում եւս մեկ քայլ է դեպի ղարաբաղյան հակամարտության գծով բանակցային գործընթացի հիմնարար սկզբունքների համաձայնեցում: