AM
31 Հունվար 2007 - 13:56 AMT

Ադրբեջանական կողմը կրկին դուրս չի բերել ԵԱՀԿ դիտորդներին իր սահմանային դիրքեր

Հունվարի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի արեւելյան հատվածում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա) – ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գյունտեր Ֆոլկը (Գերմանիա) – Միրոսլավ Վիմետալը (Չեխիա):
Դիտարկումն անցել է նախատեսված ժամանակացույցին համապատասխան: Սակայն ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ դիտորդներին չի առաջնորդել իր սահմանային դիրքեր: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ Պաշտպանության նախարարության եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները: