«Թուրքիան չի կարող լիովին չեղյալ հայտարարել ՔՕ 301-րդ հոդվածը»,-հայտարարել է երկրի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Նրա խոսքերով, կառավարությունն աշխատում է այդ հարցի շուրջ, թեեւ քաղաքացիական հասարակության կողմից կոնկրետ առաջարկներ այդ խնդրի վերաբերյալ դեռեւս չեն եղել: Եթե լուրջ առաջարկներ հետագայում եւս չլինեն, կառավարությունն ինքը քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ: Նա ընդգծել է, որ 301-րդ հոդվածի լիովին վերանայումը մոտ ապագայում հնարավոր չէ: «Մենք մի քանի հասարակական կազմակերպություններ ունենք, որոնք ասում են մեզ «եկեք վերացնենք այդ հոդվածը»: Մենք չենք կարող ուղղակի չեղյալ հայտարարել այդ հոդվածը, եւ ոչ ոք չի կարող ստիպել մեզ դա անել»,-ընդգծել է Էրդողանը, գրում է «Հյուրիեթը»:





