AM
1 Փետրվար 2007 - 10:23 AMT

Ռուսական զորքերի կարգավիճակը Հայաստանում համապատասխանում է ԵԱՀԿ պայմաններին

Տեւական ժամանակ է, ինչ Ռուսաստանը Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ ռազմական ուժ է պահում այդ երկրում: Դա համապատասխանում է ԵԱՀԿ պայմաններին այն մասին, որ օտարերկրյա ուժերը կարող են տեղակայվել այս կամ այն երկրի տարածքում միայն նրա թույլտվությամբ: Այդ մասին հայտարարել էՀարավային Կովկասի եւ Միջին Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: «ՆԱՏՕ-ն ողջունել է ռուսական զորքերի դուրս բերումը Վրաստանից ստամբուլյան պարտավորությունների հիման վրա: Սակայն տարածաշրջանի բոլոր երկրները պետք է խուսափեն հակամարտությունների խաղաղ կարգավորման ջանքերի դեմ ուղղված քայլերից»,-նշել է նա, հաղորդում է ԱՊԱ-ն: