Նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի առումով անփոփոխ է մնում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ռոսս Ուիլսոնը թուրք կազմակերպություններին արված իր հայտարարության մեջ: Նրա խոսքերով, ԱՄՆ նախագահի վարչակազմն ակտիվորեն կհակազդի ԱՄՆ Կոնգրեսում բանաձեւի ընդունմանն այն մասին, որ «մեկուկես միլիոն հայերի մահը Առաջին աշխարհամարտի վերջում ցեղասպանություն է եղել»: Նա նաեւ նկատել է, որ կոնգրեսականներին զգուշացրել են, որ տվյալ քննարկումը կարող է վնասել ամերկա-թուրքական հարաբերություններին եւ ընդգծել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Ռոս Ուիլսոնի դիրքորոշումը թելադրված է ԱՄՆ արտաքին քաղաքականության պաշտոնական գծով, որը գնահատում է հայերի սպանությունները «որպես ողբերգական իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում, այլ ոչ թե որպես ցեղաասպանություն», գրում է The International Herald Tribune-ը:





